12:17 1 մայիսի, 2017Լեւոն Արոնյանն առաջադիմել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում: Գերմանիայում անցկացված Grenke Chess Classic մրցաշարում տարած տպավորիչ հաղթանակից հետո Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերն առաջադիմել է 3 աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղ:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 64-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 83-րդը:
ՖԻԴԵ, մայիսի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2832 վարկանիշ
2. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2815
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2811
4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2802
5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2795
6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2789
7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2786
8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2786
10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2783
64. Սերգեյ Մովսեսյան - 2680
83. Վլադիմիր Հակոբյան - 2667
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.