00:38  ,  1 մայիսի, 2017

«Նապոլին» Միլանում հաղթեց «Ինտերին»

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» Միլանում նվազագույն հաշվով հաղթեց «Ինտերին»: Հյուրերի հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը:

«Նապոլին» 74 միավորով երրորդ տեղում է եւ մեկ միավոր է հետ «Ռոմայից»: Առաջատար Թուրինի «Յուվենտուսն» ունի 84 միավոր:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 0:1

Խոսե Կալյեխոն, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում