18:07  ,  28 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սուոնսիին»: Goal.com-ը հրապարակել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հավանական մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Բլինդ, Բայի, Շոու, Վալենսիա, Քարիկ, Էրերա, Մարտիալ, Մխիթարյան, Լինգարդ, Ռեշֆորդ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի» հանդիպումն ապրիլի 30-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով