14:47  ,  28 ապրիլի, 2017

Սերգեյ Մովսեսյանը երրորդ տեղը գրավեց Reykjavik Open-ում

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը երրորդ տեղը գրավեց «Ռեյկյավիկ Օփեն» մրցաշարում:

Վերջին՝ 10-րդ տուրում Մովսեսյանը հաղթեց թուրք Մուստաֆա Յիլմազին եւ մրցաշարն ավարտեց 8 միավորով։ Նույնքան միավոր վաստակեցին նաեւ հոլանդացի Ջորդան վան Ֆորեստ, հնդիկ Աբհիջետ Գուպտան ու ամերիկացի Գատա Կամսկին: Լրացուցիչ ցուցանիշներով Վան Ֆորեստը գրավեց երկրորդ տեղը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ երրորդ: Մրցաշարի հաղթող դարձավ հոլանդացի Անիշ Գիրին, որը վաստակեց 8.5 միավոր:

ԱՄՆ-ն ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը 7 միավորով հայտնվեց 18-րդ տեղում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում