12:35  ,  28 ապրիլի, 2017

NBA. «Տորոնտոն» ու «Սան Անտոնիոն» 1/4 եզրափակիչում են, օրվա լավագույն դրվագները

«Տորոնտոն» ու «Սան Անտոնիոն» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի ուղեգիր: «Սան Անտոնիոն» պայքարից դուրս թողեց «Մեմֆիսին», իսկ «Տորոնտոն»՝ «Միլուոկիին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Դեմար Դեռոզանի մասնակցությամբ դրվագը:

Հաջորդ փուլում «Տորոնտոն» կհանդիպի NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդին», իսկ «Սան Անտոնիոն» կմրցի «Հյուսթոնի» հետ: Քառորդ եզրափակիչում է նաեւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը», որը սպասում է «Կլիպերս» - «Յուտա» զույգի հաղթողին:

NBA, 1/8 եզրափակիչ

«Միլուոկի» - «Տորոնտո»՝ 89:92 (24:28, 14:23, 23:23, 28:18)

Շարքի հաշիվը՝ 2:4

«Մեմֆիս» - «Սան Անտոնիո»՝ 96:103 (22:24, 28:21, 24:30, 22:28)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում