Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Յուլյա Վոդոպյանովան եւ Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը եւ Happy Caravan միջազգային մրցաշարին, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Յուլյա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով եւ գուրզերով վարժություններում զբաղեցրել է երկրորդ, իսկ գնդակով վարժությունում՝ երրորդ տեղը:
Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը:
Հայաստանի մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում