21:52 25 ապրիլի, 2017Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Յուլյա Վոդոպյանովան եւ Յասմինա Աղագուլյանը մասնակցել են Տաշքենդում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը եւ Happy Caravan միջազգային մրցաշարին, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Յուլյա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) “Happy Caravan” միջազգային մրցաշարում օղակներով եւ գուրզերով վարժություններում զբաղեցրել է երկրորդ, իսկ գնդակով վարժությունում՝ երրորդ տեղը:
Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան) աշխարհի գավաթի խաղարկությունում գուրզերով վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բազմամարտում՝ 15-րդը:
Հայաստանի մարմնամարզուհիները մայիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.