15:48  ,  25 ապրիլի, 2017

«Բարսելոնայում» Մեսիի 500 գոլերի վիճակագրությունը (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում, կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել էր 500-ի:

500 գոլերից 343-ը Արգենտինայի հավաքականի ավագը խփել է Պրիմերայում, 94 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում, 43 գոլ հեղինակ է Իսպանիայի Գավաթում, 12 գոլ՝ երկրի Սուպերգավաթում, 3 գոլի հեղինակ դարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, իսկ աշխարհի ակումբային առաջնությունում խփել է 5 գոլ:

401 գոլ Մեսին խփել է ձախ ոտքով, 75 գոլի հեղինակ դարձել է աջ ոտքով, 23 անգամ մրցակցի դարպասը գրավել է գլխի հարվածով, մեկ անգամ էլ՝ իրանով: Այդ գոլերից 282-ը եղել են տնային խաղերում, իսկ 218-ը՝ արտագնա:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մեսին պատմության 8-րդ ֆուտբոլիստն է, որը 500 գոլ է խփում մեկ ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում