Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին», որը «Ուեմբլի» ստադիոնում մրցեց Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Առաջին խաղակեսում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը: Վերջնամասում էլ աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ու սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը:
«Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 23-ին կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 4:2
Վիլիան, 5, 43, 11մ, Էդեն Ազար, 75, Նեմանյա Մատիչ, 80 – Հարի Քեյն, 18, Դելե Ալի, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի
19:40 , 10 հոկտեմբերի
18:54 , 10 հոկտեմբերի 
18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի