22:10 22 ապրիլի, 2017Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին», որը «Ուեմբլի» ստադիոնում մրցեց Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Առաջին խաղակեսում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը: Վերջնամասում էլ աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ու սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը:
«Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 23-ին կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 4:2
Վիլիան, 5, 43, 11մ, Էդեն Ազար, 75, Նեմանյա Մատիչ, 80 – Հարի Քեյն, 18, Դելե Ալի, 52
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.