Ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) «Նյու Ինգլանդ Փեթրիոթս» թիմի նախկին աստղ Աարոն Էրնանդեսին կախված են գտել Մասաչուսեթսի բանտերից մեկի բանտախցում: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հաղորդում է Boston Globe-ը: Ենթադրվում է, որ Էրնանդեսն ինքնասպան է եղել: Նահանգային ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Աարոն Էրնանդեսը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2013 թվականին կրկնակի սպանության համար, սակայն անցած շաբաթ վերաքննիչ դատարանը նրան արդարացրել էր եւ առաջիկայում մարզիկը պետք է դուրս գար բանտից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի