18:07  ,  19 ապրիլի, 2017

Ամերիկյան ֆուտբոլի ցմահ ազատազրկված եւ արդարացված աստղին կախված են գտել բանտախցում

Ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի  (NFL) «Նյու Ինգլանդ Փեթրիոթս» թիմի նախկին աստղ Աարոն Էրնանդեսին կախված են գտել Մասաչուսեթսի բանտերից մեկի բանտախցում: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո, հաղորդում է Boston Globe-ը: Ենթադրվում է, որ Էրնանդեսն ինքնասպան է եղել: Նահանգային ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Աարոն Էրնանդեսը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2013 թվականին կրկնակի սպանության համար, սակայն անցած շաբաթ վերաքննիչ դատարանը նրան արդարացրել էր եւ առաջիկայում մարզիկը պետք է դուրս գար բանտից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում