22:00  ,  17 հուլիսի, 2012

Ֆորմուլա-1-ը հավակնում է Լոնդոնի Օլիմպիական ստադիոնին

Լոնդոնի քաղաքային իշխանությունները կքննարկեն Օլիմպիական ստադիոնը հետագայում որպես Ֆորմուլա-1-ի մրցուղու հատված օգտագործելու տարբերակը։ Պաշտոնական հայտ է ներկայացրել Intelligent Transport Services ընկերությունը։

Լոնդոնի քաղաքապետարանը քննարկում է առաջարկություններ տարբեր կազմակերպություններից, որոնք ցանկանում են 30-րդ Օլիմպիական խաղերից հետո օգտագործել ստադիոնը։ Օգտագործելուն հավակնում են նաեւ «Վեստ Հեմ» եւ «Լեյթոն Օրիենթ» ֆուտբոլային ակումբները եւ UCFB ֆուտբոլային բիզնեսի քոլեջը, հաղորդում է ВВС-ն։

Նկատենք, որ Օլիմպիական ստադիոնը Ֆորմուլա-1-ի մրցուղու մաս դարձնելու գաղափարն ավելի վաղ արտահայտել էր Արքայական ավտոարշավի գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով