11:15  ,  18 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում օգնել է անօթեւանի (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում օգնել է անօթեւանի, հայտնում է mirror.co.uk-ը:

Սուրբ Զատիկի օրը Հայաստանի հավաքականի ավագն իր մոր հետ միասին եղել է քաղաքի կենտրոնում գտնվող San Carlo իտալական ռեստորանում, որտեղ անցկացրել է մոտ մեկ ժամ: Մխիթարյանը իր Mercedes C3 AMG ավտոմեքենան կայանել է չթույլատրված վայրում, ինչի պատճառով պետավտոտեսուչը ցանկացել է տուգանել վարորդին, սակայն, տեսնելով 28-ամյա ֆուտբոլիստին, նա մտափոխվել է: Հենրիխ Մխիթարյանը նաեւ սելֆի է արել երկրպագուներից մեկի հետ եւ 5 ֆունտ ստերլինգ տվել իրեն մոտեցած անօթեւանին:

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում