Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղը գրավեց մինի ֆուտբոլի Հայաստանի 5-րդ առաջնությունում, որի հաղթողի կոչումը նվաճեց «Գրանդ Քենդի» թիմը:
Սլավոնական համալսարանի արհեստական խոտածածկով մարզադաշտում անցկացված մրցաշարի կիսաեզրափակիչում լրագրողները 1:3 հաշվով պարտվեցին «Արարատ» թիմին, որը դուրս եկավ եզրափակիչ եւ պարտություն կրեց «Գրանդ Քենդիից»՝ 3:4:
Խմբային փուլում լրագրողների թիմը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Գրանդ Քենդիի» հետ, որը մրցաշարում հաղթանակ չէր տարել միայն այդ խաղում:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2013-ին, իսկ 2016-ն դարձել է Եվրոպայի մինի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ:
Լուսանկարում «Գրանդ Քենդիի» թիմն է
Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի
19:26 , 12 սեպտեմբերի
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի