Մինի ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. Լրագրողների թիմը գրավեց երրորդ տեղը

15:48   18 ապրիլի, 2017

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղը գրավեց մինի ֆուտբոլի Հայաստանի 5-րդ առաջնությունում, որի հաղթողի կոչումը նվաճեց «Գրանդ Քենդի» թիմը:

Սլավոնական համալսարանի արհեստական խոտածածկով մարզադաշտում անցկացված մրցաշարի կիսաեզրափակիչում լրագրողները 1:3 հաշվով պարտվեցին «Արարատ» թիմին, որը դուրս եկավ եզրափակիչ եւ պարտություն կրեց «Գրանդ Քենդիից»՝ 3:4:

Խմբային փուլում լրագրողների թիմը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Գրանդ Քենդիի» հետ, որը մրցաշարում հաղթանակ չէր տարել միայն այդ խաղում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2013-ին, իսկ 2016-ն դարձել է Եվրոպայի մինի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ:

Լուսանկարում «Գրանդ Քենդիի» թիմն է

Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.