09:15  ,  17 ապրիլի, 2017

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները

Ռիգայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 6 տուրից հետո վաստակել է 4.5 միավոր եւ բաժանում է 3-16-րդ տեղերը:

Առաջին տեղը կիսում են վրացի Նանա Ձագնիձեն եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք ունեն 5-ական միավոր:

Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 3.5-ական, Մարիա Գեւորգյանը՝ 2.5 միավոր: 

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում