09:15 17 ապրիլի, 2017Ռիգայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 6 տուրից հետո վաստակել է 4.5 միավոր եւ բաժանում է 3-16-րդ տեղերը:
Առաջին տեղը կիսում են վրացի Նանա Ձագնիձեն եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք ունեն 5-ական միավոր:
Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 3.5-ական, Մարիա Գեւորգյանը՝ 2.5 միավոր:
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.