Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում մեկնարկած Grenke Chess Classic մրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ եւ 41-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի ավարտի:
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը սպիտակներով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, չինացի Հոու Յիֆանը սպիտակներով ուժեղ էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց գերմանացի Մատիաս Բլյոբաումի հետ:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսենը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում