12:35  ,  14 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդների թվում (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների ցուցակում են նաեւ Դեւի Կլասենը («Այաքս»), Ռայան Բաբելը («Բեշիկթաշ») եւ Յագո Ասպասը («Սելտա»):

Քվեարկությունը կավարտվի ապրիլի 14-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում (1:1) Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին խփել էր անգլիական ակումբի միակ գոլը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում  ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով