12:35 14 ապրիլի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում:
Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների ցուցակում են նաեւ Դեւի Կլասենը («Այաքս»), Ռայան Բաբելը («Բեշիկթաշ») եւ Յագո Ասպասը («Սելտա»):
Քվեարկությունը կավարտվի ապրիլի 14-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:
Հիշեցնենք, որ բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում (1:1) Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին խփել էր անգլիական ակումբի միակ գոլը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը:








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.