«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում:
Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների ցուցակում են նաեւ Դեւի Կլասենը («Այաքս»), Ռայան Բաբելը («Բեշիկթաշ») եւ Յագո Ասպասը («Սելտա»):
Քվեարկությունը կավարտվի ապրիլի 14-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:
Հիշեցնենք, որ բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում (1:1) Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին խփել էր անգլիական ակումբի միակ գոլը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի