Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» Ռասել Ուեստբրուկի վաստակած 50 միավորների շնորհիվ 106:105 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ: Ուեստբրուկը հյուրերին 3 միավորանոց նետումով հաղթանակ է պարգեւել վերջին վայրկյանին:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվելուց բացի, Ուեստբրուկը նաեւ կատարել է 10 փոխանցում եւ 15 անգամ խլել գնդակը՝ գրանցելով 42-րդ թրիփլ-դաբլը այս մրցաշրջանում: «Օկլահոմայի» առաջատարը գերազանցեց Օսկար Ռոբերտսոնի պատմական ռեկորդը: Ռոբերտսոնը «Ռոչերստեր Ռոյալսի» կազմում 41 թրիփլ-դաբլի հեղինակ դարձել էր 1961/62 մրցաշրջանում:
Այս մրցաշրջանում Ռասել Ուեսբրուկի միջին արդյունավետությունը կազմում է 31,7 միավոր: Նա նաեւ գլխավորել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր» – «Օկլահոմա»՝ 105:106 (26:27, 27:25, 38:29, 14:25)
«Ֆինիքս» – «Դալաս»՝ 124:111 (40:29, 28:36, 36:20, 20:26)
«Ատլանտա» – «Քլիվլենդ»՝ 126:125 (լրացուցիչ ժամանակում) (21:38, 25:27, 21:28, 44:18, 15:14)
«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 97:110 (29:23, 26:29, 20:24, 22:34)
«Սակրամենտո» – «Հյութոն»՝ 128:135 (27:42, 35:36, 27:29, 39:28)
«Մեմֆիս» – «Դետրոյտ»՝ 90:103 (28:24, 29:24, 10:27, 23:28)
«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 110:109 (29:21, 24:30, 25:28, 32:30)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում