19:52  ,  6 ապրիլի, 2017

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» Էդգար Մանուչարյանի հետ եզրափակիչում է

Եկատերինբուրգի «Ուրալն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:

«Ուրալի» կազմում 35-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը նվազագույն հաշվով առավելության էր հասել «Ուֆայի» նկատմամբ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին Սոչիում:

Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Ուրալ» - «Ռուբին»՝ 2:1

Վլադիմիր Իլյին, 13, Ալեքսանդր Նովիկով, 58 – Ժոնատաս, 31

Չիրացրած 11 մ՝ Ժոնատաս, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով