Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Յուվենտուսը»: Կիսաեզրափակիչի պատասխան խաղում թուրինյան թիմը մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Նապոլիին», սակայն շարունակում է պայքարը առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ՝ 3:1:
Եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի Հռոմի «Լացիոն», որը պայքարից դուրս էր թողել «Ռոմային»:
Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 3:2 (առաջին հանդիպում՝ 1:3)
Մարեկ Համշիկ, 53, Դրիս Մերտենս, 61, Լորենցո Ինսինյե, 67 - Գոնսալո Իգուաին, 32, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում