Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ կանանց մրցաշարի մասնակից, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը պոկում վարժությունում 0 ստացավ: Նա չկարողացավ բարձրացնել 87 կգ-ն: Հրում վարժությունում Յայլյանի արդյունքն է 106 կգ:
Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Նատալյա Խլյոստկինան՝ 214 կգ (95+119):
Ապրիլի 6
75 կգ. Սոնա Պողոսյան
Ապրիլի 7
90 կգ. Տաթեւ Հակոբյան
Տղամարդիկ
Ապրիլի 6
85 կգ քաշային կարգ. Անդրանիկ Կարապետյան (B խումբ)
Ապրիլի 7
94 կգ. Կարուշ Ղուկասյան (B խումբ)
Ապրիլի 8
105 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան
+105 կգ. Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում