Հոլանդիայի ֆուտբոլային միությունը բանակցություններ է սկսել հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալի հետ, հայտնում է Reuters-ը։
65-ամյա մասնագետը դիտարկվում է ոչ թե որպես Հոլանդիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ, այլ կազմակերպության ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնելու թեկնածու։
Լուի վան Գալի նախորդ աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորել է 2014-2016-ը: Մարզչական կարիերայի ընթացքում մարզիչը գլխավորել է նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմարն» ու «Այաքսը», «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» ու Հոլանդիայի ազգային հավաքականը։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Դանի Բլինդի հեռացումից հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում