Հոլանդիայի ֆուտբոլային միությունը բանակցում է Վան Գալի հետ

17:14   30 մարտի, 2017

Հոլանդիայի ֆուտբոլային միությունը բանակցություններ է սկսել հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալի հետ, հայտնում է Reuters-ը։

65-ամյա մասնագետը դիտարկվում է ոչ թե որպես Հոլանդիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ, այլ կազմակերպության ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնելու թեկնածու։

Լուի վան Գալի նախորդ աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորել է 2014-2016-ը: Մարզչական կարիերայի ընթացքում մարզիչը գլխավորել է նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմարն» ու «Այաքսը», «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» ու Հոլանդիայի ազգային հավաքականը։

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Դանի Բլինդի հեռացումից հետո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։