23:33  ,  25 մարտի, 2017

Բուֆոնը գերացանցել է Կասիլյասի ու Աստաֆեւի ռեկորդը

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ալբանացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից (2:0) հետո սահմանել է ռեկորդ:

Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահը 168-րդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում եւ դարձավ եվրոպական հավաքականներում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը: Մինչեւ այս Բուֆոնն այդ ռեկորդը կիսում էր իսպանացի Իկեր Կասիլյասի եւ լատվիացի Վիտալի Աստաֆեւի հետ, որոնք իրենց ազգային թիմերում անցկացրել են 167-ական խաղ:

Այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է եգիպտացի Ահմեդ Հասանին, որը 184 հանդիպում է անցկացրել հավաքականների մակարդակով:

Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականի դեմ խաղը Ջանլուիջի Բուֆոնի համար 1000-րդն էր կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում