Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մասնակցելով ալբանացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին (2:0), անցկացրել է 1000-րդ պաշտոնական հանդիպումը, փոխանցում է Sky Sports-ը:
39-ամյա դարպասապահը 168-րդ խաղն անցկացրեց ազգային թիմի կազմում եւ կարիերայի ընթացքում գոլ բաց չթողեց 426-րդ անգամ:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Բուֆոնը 1995-2001-ը հանդես է եկել իտալական «Պարմայում», իսկ 2001-ից խաղում է «Յուվենտուսում»: Նա պատմության 17-րդ ֆուտբոլիստն է, որը մասնակցում է 1000 եւ ավելի պաշտոնական խաղերի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում