23:17  ,  20 մարտի, 2017

Նեյմար. Ֆուտբոլային աստվածը նվիրեց մեզ հաղթանակը ՊՍԺ-ի նկատմամբ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դեռ շարունակում են վերապրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մարտի 8-ին ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով տարած հաղթանակը եւ քառորդ եզրափակիչ դուրս գալը:

«Այո, մենք մինչեւ հիմա հաճախ ենք մտածում այն մասին, թե ինչ տեղի ունեցավ: Դա զարմանահրաշ եւ պատմական երեկո էր: «Բարսելոնային» պետք է հրաշք, եւ ֆուտբոլային աստվածը նվիրեց այն մեզ: Մենք շատ հուզական նշեցինք այդ հաղթանակը հանդերձարանում, հույզերը խեղդում էին մեզ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում ՊՍԺ-ին պարտվել էր 0:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում