12:35  +04,  15 մարտի, 2017

Հալե. Գոռ Երիցյանը հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկին

Գերմանիայի Հալե քաղաքում մեկնարկել է Chemistry cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 3 բռնցքամարտիկով:

69 կգ քաշային Գոռ Երիցյանը մեկնարկային մենամարտում հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Մարտի 15-ին ռինգ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ: Երիցյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, իսկ 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը կմեկնարկի կիսաեզրափակչից, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: