12:35 15 մարտի, 2017Գերմանիայի Հալե քաղաքում մեկնարկել է Chemistry cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 3 բռնցքամարտիկով:
69 կգ քաշային Գոռ Երիցյանը մեկնարկային մենամարտում հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Մարտի 15-ին ռինգ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ: Երիցյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, իսկ 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը կմեկնարկի կիսաեզրափակչից, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.