Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս ամռանը ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի ազգային թիմի հետ, գրում է Varzesh3.com-ը:
Իրանական մամուլի համաձայն՝ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին Երեւանում: ՀՖՖ-ն չի հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Սենտ-Կիտս եւ Նեւիսի հավաքականի հետ: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը շուտով կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում