15:30 13 մարտի, 2017Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս ամռանը ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի ազգային թիմի հետ, գրում է Varzesh3.com-ը:
Իրանական մամուլի համաձայն՝ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին Երեւանում: ՀՖՖ-ն չի հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Երեւանում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Սենտ-Կիտս եւ Նեւիսի հավաքականի հետ: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը շուտով կսկսի պատրաստվել Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.