01:36  ,  13 մարտի, 2017

Ռամոսի գոլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տարավ եւ շրջանցեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ եւ, շրջանցելով այս տուրում պարտություն կրած «Բարսելոնային», բարձրացավ առաջին տեղ:

«Ռեալն» ուներ ոչ մեծ առավելություն, բայց հաշիվը 25-րդ րոպեին բացեցին հյուրերը: Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի անվան դիմաց գրանցվեց ինքնագոլ: Առաջին խաղակեսի վերջնամասում Արքայական ակումբը մեծացրեց ճնշումը եւ հավասարեցրեց հաշիվը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում 2 թիմերն էլ փորձում էին զարգացնել հաջողությունը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 78-րդ րոպեին «Բետիսը» մնաց 10 խաղացողներով, իսկ րոպեներ անց մադրիդցիները նաեւ առաջ անցան հաշվի մեջ: Անկյունային հարվածի խաղարման արդյունքում հաղթական գոլ խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Զինեդին Զիդանի թիմը 2 միավոր առաջ անցավ «Բարսելոնայից», որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 2:1

Կրիշտիանու Ռոնալդու, 41, Սերխիո Ռամոս, 81 – Կեյլոր Նավաս, 25 (ինքնագոլ)

Կրիստիանո Պիչինի, 78 («Բետիս»)

«Սելտա» - «Վիլյառեալ»՝ 0:1

Ռոբերտո Սոլդադո, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում