21:04  ,  12 մարտի, 2017

«Բարսելոնայի» անսպասելի պարտությունը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ աներեւակայելի «քամբեքից» հետո «Բարսելոնան» սայթաքեց Պրիմերայում: 27-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվեց Լա Կորունիայի «Դեպորտիվոյին» եւ, ունենալով մեծ առավելություն, պարտվեց 1:2 հաշվով:

Առաջին խաղակեսում «Բարսելոնան» կորցրեց մի քանի իրական գոլային պահեր, ինչի համար պատժվեց վերջնամասում: 40-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խոսելուն օգտվեց հյուրերի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի սխալից եւ առաջ մղեց «Դեպորտիվոյին»:

Ընդմիջումից անմիջապես հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնայի» պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսում կատալոնական ակումբն ուներ մեծ առավելություն, բայց չօգտագործեց գոլային պահերը եւ գոլ բաց թողեց անկյունայինից: «Դեպորտիվոն» հաղթական գոլը խփեց 74-րդ րոպեին:

Լուիս Էնրիկեի թիմը 60 միավորով առաջին տեղում է, սակայն այս տուրում առաջատար կարող է դառնալ 59 միավոր ունեցող Մադրիդի «Ռեալը», որը 2 խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Դեպորտիվո» - «Բարսելոնա»՝ 2:1

Խոսելու, 40, Ալեքս Բերգանտինոս, 74 – Լուիս Սուարես, 46

«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկ»՝ 0:2

Ռաուլ գարսիա, 28 (11մ), Ինիակի Ուիլյամս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում