Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը գոհ է թիմի նորեկներից, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովից:
«Մեր բոլոր նորեկները որակյալ ֆուտբոլիստներ են, որոնք մեծ դպրոց են անցել: Այդ պատճառով մտածում եմ, որ նրանք մեզ կօգնեն առաջնության մնացած խաղերում: Շատ գոհ եմ նրանցից, բոլորը շատ լավ աշխատեցին: Հուսով եմ, որ նրանք մեծ օգուտ կբերեն մեզ»,- Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Էնիսեյի» կայքը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 25-րդ տուրում «Ենիսեյը» 0։0 հաշվով է ավարտել «Լուչ Էներգիայի» դեմ տնային խաղը: Արթուր Սարկիսովը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 60-րդ րոպեին նրան փոխարինել է Արթուր Մալոյանը։
Հիշեցնենք, որ 30-ամյա Սարկիսովը այս տարվա սկզբնամասում Սարանսկի «Մորդովիայից» է տեղափոխվել «Ենիսեյ», որի կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց ձմեռային հավաքների ժամանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի