Անդրեյ Տիխոնովը գոհ է Արթուր Սարկիսովի խաղից

21:27   8 մարտի, 2017

Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը գոհ է թիմի նորեկներից, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովից:

«Մեր բոլոր նորեկները որակյալ ֆուտբոլիստներ են, որոնք մեծ դպրոց են անցել: Այդ պատճառով մտածում եմ, որ նրանք մեզ կօգնեն առաջնության մնացած խաղերում: Շատ գոհ եմ նրանցից, բոլորը շատ լավ աշխատեցին: Հուսով եմ, որ նրանք մեծ օգուտ կբերեն մեզ»,- Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Էնիսեյի» կայքը:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 25-րդ տուրում «Ենիսեյը» 0։0 հաշվով է ավարտել «Լուչ Էներգիայի» դեմ տնային խաղը: Արթուր Սարկիսովը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 60-րդ րոպեին նրան փոխարինել է Արթուր Մալոյանը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Սարկիսովը այս տարվա սկզբնամասում Սարանսկի «Մորդովիայից» է տեղափոխվել «Ենիսեյ», որի կազմում արդյունավետ խաղ ցուցադրեց ձմեռային հավաքների ժամանակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.