13:33  ,  3 մարտի, 2017

Լեւոն Արոնյանը եւս միացել է վիրավոր զիվորներին աջակցող ծրագրին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը միացել է Բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրավոր զինվորներին:

«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով:

Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին:
Միացեք եւ Դուք! Ամբողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ գրոսմայստերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծրագրին միացել էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում