16:05  ,  2 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանը միացել է վիրավոր զիվորներին աջակցող ծրագրին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նախաձեռնած ծրագրին, որի նպատակն է օգնել վիրավոր զինվորներին:

«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաեւ ես եւ մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք եւ Դուք!

Ամբողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների Վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում