17:42  ,  1 մարտի, 2017

Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսը ցեխից դուրս է բերել գյուղական տրակտորը (ֆոտո)

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» եւ երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շպորտֆրոյնդե Լոտտեի» հետ հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Դորտմունդյան թիմի տհաճությունները սկսվել են արդեն Լոտտե քաղաքի ճանապարհին: Ակումբային ավտոբուսը ցեխից դուրս է բերել պատահաբար անցած գյուղական տրակտորը:

«Շպորտֆրոյնդ Լոտտեն» արդեն պայքարից դուրս է թողել Բունդսլիգայի երկու թիմերի՝ «Վերդերին» եւ «Բայերին»:

«Բորուսիայի» հետ հանդիպման օրը դեռ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում