Անգլիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Լեսթեր Սիթին» ընդունեց «Լիվերպուլին» եւ տպավորիչ հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
Իտալացի Կլաուդիո Ռանյերիի պաշտոնանկությունից հետո «Լեսթերը» ժամանակավոր գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրի ղեկավարությամբ անակնկալի բերեց հյուրերին՝ արդեն առաջին խաղակեսում խփելով երկու գոլ: Աչքի ընկան Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին եւ անգլիացի կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը:
Երկրորդ խաղակեսում Վարդին եւս մեկ անգամ գրավեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի դարպասը: «Լիվերպուլը» Ֆիլիպե Կոուտինյոյի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն «Լեսթերը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ 24 միավորով բարձրացավ 15-րդ տեղ: «Լիվերպուլը» 49 միավորով 5-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3:1
Ջեյմի Վարդի, 28, 60, Դենիել Դրինքուոթեր, 39 - Ֆիլիպե Կոուտինյո, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում