14:45  ,  27 փետրվարի, 2017

Մրցավարները սխալմամբ չեն հաշվել «Սաութհեմփթոնի» գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (ֆոտո)

«Սաութհեմփթոնի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչի խաղի մրցավարները կոպիտ սխալ են թույլ տվել խաղի սկզբնամասում:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման 11-րդ րոպեին մրցավարները չեն հաշվել «Սաութհեմփթոնի» իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադիդիի գոլը՝ սխալմամբ արձանագրելով խաղից դուրս վիճակ:

Հիշեցնենք, որ այդ խաղում Գաբյադիդին դարձել էր դուբլի հեղինակ, սակայն դա «Մանչեսթեր Յունայթեդին» չէր խանգարել հաղթել 3:2 հաշվով: Մանչեսթերյան ակումբից 2 գոլ էր խփել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում