13:40  ,  27 փետրվարի, 2017

«Փյունիկը» պարտությամբ է ավարտել կիպրոսյան հավաքը

Կիպրոսում անցկացված հավաքի վերջին ստուգողական խաղում Երեւանի «Փյունիկը» 0:2 հաշվով պարտվել է Լատվիան ներկայացնող ՌՖՍ ակումբին: Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում, հայտնում է ակումբի կայքը:

«Փյունիկը» Կիպրոսում անցկացրած 4 խաղերում կրեց 2 պարտություն եւ խաղաց 2 ոչ ոքի: Ավելի վաղ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվել էր Լեհաստանի Առաջին լիգան ներկայացնող «Վիգրի Սուվալկի» թիմին եւ ոչ ոքի խաղացել «Կրասնոդար-2»-ի (2:2) ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ (3:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով