19:43  ,  25 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը եւ Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռիո-2016-ի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մրցանակ է շնորհվել սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել եւ գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին, հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում