22:53  ,  23 փետրվարի, 2017

«Զարյայի» գլխավոր տնօրեն. Չսխալվեցինք Գեղամ Կադիմյանի հարցում

Լուգանսկի «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆայիլովն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանին, որն այս ձմռանն է միացել ուկրաինական ակումբին:

«Որոշումն ընդունվեց եւ մենք հրավիրեցինք Գեղամ Կադիմյանին: Կարծում եմ՝ մենք չսխալվեցինք: Թեեւ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, ինչպես «Զարյան», այնպես էլ մյուս ակումբները»,- Սերգեյ Ռաֆայիլովի խոսքը մեջբերում է «Զարյայի» կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության առաջին հատվածում Կադիմյանը խաղում էր Լվովի «Կարպատներում», որի կազմում մասնակցել է 8 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Վերջերս նա առաջին գոլն էր խփել «Զարյայի» կազմում՝ Թուրքիայում կայացած ստուգողական խաղում գրավելով Կարագանդայի «Շախտյորի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում