17:41  ,  23 փետրվարի, 2017

Էդգար Մանուչարյանն «Ուրալի» հետ մարզվում է Կիպրոսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է ռուսական «Ուրալ», որի հետ այժմ մարզումային հավաքի է Կիպրոսում, հաղորդում  ակումբի պաշտոնական կայքը։ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կքնել «Ուրալի» հետ եւ հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։

Մանուչարյանն «Ուրալում» խաղացել է նաեւ 2011-2016 թվականներին՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 86 հանդիպման։

2016-ի նոյեմբերին նա տեղափոխվել էր Թաիլանդի «Ռատչաբուրի», որի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում