16:40  ,  23 փետրվարի, 2017

«Յուվենտուսն» օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել վերադառնալ Թուրին

Թուրինի «Յուվենտուսի» վերադարձը Պորտուգալիայից Իտալիա հետաձգվել է օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով, հաղորդում է Football Italia-ն։ Չի նշվում, թե երբ կկարողանա իտալական թիմը վեադառնալ հայրենիք։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուին» 2։0 հաշվով հաղթելուց հետո «Յուվենտուսն» առավոտյան պետք է մեկներ Թուրին, փոխարենը մարզում է անցկացրել հյուրանոցի մարզադահլիճում։

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Յուվենտուսը» փետրվարի 25-ին պետք է ընդունի «Էմպոլիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում