19:49  ,  23 փետրվարի, 2017

Լուիս Էնրիկեն կփոխի «Բարսելոնայի» խաղային դասավորությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ կատալոնական ակումբի ավանդական 4-3-3 խաղային սխեման արդեն արդյունք չի տալիս։ Այդ մասին նա խոսել է իսպանական TV3-ի եթերում։

«Եթե ուշադիր եք հետեւել եք ՊՍԺ-ի դեմ խաղին, ապա պետք է նկատած լինեիք, որ երկրորդ խաղակեսում դասավորությունը փոխվել էր եւ խաղում էինք 4-2-3-1-ով»,- ասել է Լուիս Էնրիկեն։

Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնան» հաճախ էր կիրառում լուսահոգի Յոհան Կրոյֆի նախընտրած 3-4-3 դասավարությունը։

Եթե ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում Լուիս Էնրիկեն ընտրի փարիզյան հանդիպման երկրորդ խաղակեսի դասավորությունը, ապա պաշտպանությունում կխաղան Ռոբերտոն, Պիկեն, Մասկերանոն ու Ալբան, հենակետային կիսապաշտպանի դիրքում Բուսկետս ու Ռակիտիչը, ենթահարձակվողները կլինեն Նեյմարը, Ինյեստան ու Մեսին, իսկ առաջ քաշված կենտրոնական հարձակվողը՝ Լուիս Սուարեսը, գրում է Goal.com-ը։ Գլխավոր փորձը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 26-ին։ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումը մարտի 8-ին է։ Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել է 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում